Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԻՆ-ը խորացնում է Կարմիր խաչի հետ համագործակցությունը քաղպաշտպանության ուղղությամբ

Հունվար 27,2017 12:32

Հունվարի 27-ին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին. հանդիպմանը ներկա էին նաև ՀԿԽԸ աղետների կառավարման բաժնի պետ պարոն Էդմոն Ազարյանը, ԿԽՄԿ տնտեսական անվտանգության հարցերի համակարգող պարոն Քրիստոֆեր Հերբին և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ տիկին Գաբրիել Շմիդտը: Հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակներում հումանիտար օգնության համատեղ պլանի մշակման հարցերի, ինչպես նաև՝ Տավուշի մարզի գյուղերի բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ծրագրի քննարկումը:

Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը նշեց, որ ԱԻՆ-ը Կարմիր խաչի հետ համագործակցության մեծ փորձ ունի, որը տարեց տարի խորացել է՝ դեռ 2012թ.-ին կառույցների միջև համատեղ հուշագիր է ստորագրվել:

-Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է նույն կերպով շարունակել սերտ համագործակցությունը Կարմիր Խաչի միջազգային և հայաստանյան ներկայացուցչության հետ, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում ընդլայնել համատեղ իրականացվող աշխատանքի ծավալները,-նշեց Հ. Մխիթարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար Կ. Դույեզին Հ. Մխիթարյանին ներկայացրեց տեխնածին և բնական աղետների, ինչպես նաև՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման ծրագրերը՝ խնդրելով, որպեսզի դրանց վրա աշխատանքներ իրականացվեն ԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանքային խմբում: Քննարկվեց նաև սահմանամերձ գյուղերում «ապահով սենյակների», թաքստոցների և ապաստարանների կառուցման ու վերանորոգման հարցը:

ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը նշեց, որ ԱԻՆ-ի կողմից քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ կառուցվել են հենակետեր, որտեղ հերթապահում են նախարարության քաղպաշտպանության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ կառուցվել են ապաստարաններ և թաքստոցներ:

Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ աշխատել տեխնածին և բնական աղետների, ինչպես նաև՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման և սահմանամերձ գյուղերում «անվտանգ սենյակների» կառուցման շուրջ: ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանի հանձնարարությամբ՝ Կարմիր խաչի հետ համատեղ աշխատանքային խմբի անդամներ նշանակվեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց նոր հուշագրի մշակման և ստորագրման վերաբերյալ, որում արդեն ներառված կլինեն նաև վերոնշյալ հարցերը:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031