Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կոշտ հայտարարությունը՝ Թուրքիայի մասին

Հունվար 27,2017 11:57

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի մասին հայտարարություն: Մասնավորապես հանձնաժողովը կասկածի տակ է դնում Թուրքիայում 2017-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անհրաժեշտությունը:

Հայտարարության մեջ ամրագրված է. «ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն ուշադրությամբ հետևել է Թուրքիայում ընթացող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին, ինչպես նաև այն որոշմանը, համապատասխան որի՝ նախատեսվում է երկրում սահմանադրական հանրաքվե անցկացնել 2017-ի ապրիլին»:

Իհարկե, հանձնաժողովը հայտարարության մեջ փաստում է, որ եթե առաջարկվող սահմանադրական բարեփոխումներին «կողմ» քվեարկի թուրքական հասարակությունը, ապա դա առաջընթաց կլինի երկրում ժողովրդավարության ապահովման հարցում, սակայն այս գործընթացի վերաբերյալ հանձնաժողովն իր մտահոգությունն է խորը հայտնում: Մասնավորապես կասկածի տակ է դրվում՝ արդյոք արժե՞ Թուրքիայում անցկացնել սահմանադրական հանրաքվե արտակարգ դրության և երկրի հարավարևելքում ընթացող անվտանգությանն ուղղված գործողությունների պարագայում:

Հանձնաժողովը մի քանի մտահոգիչ կետեր է առանձնացրել. օրինակ այն, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը շատ արագ է ընթացել երկրում և առանց հասարակության հետ նախապես համաձայնության: Մյուս մտահոգությունն է այն, թե արդյոք Թուրքիայի նոր Սահմանադրությունը, որով ընդլայնվում են նախագահի լիազորություններն ու իշխանությունը, կերաշխավորի իշխանությունների տարանջատում, դատական իշխանության անկախություն: Մոնիտորինգի հանձնաժողովը, հաշվի առնելով այս մտահոգությունները, դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի նրանք մինչև մարտի 10-11-ը կարծիք պատրաստեն Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ:

Հանձաժողովը խիստ մտահոգված է, որ 2016-ի մայիսին Թուրքիայում 154 խորհրդարանականների զրկումը անձեռնմխելիությունից, ներկայումս 11 պատգամավորների կալանքի տակ պահելը, որոնք ընդդիմադիր կուսակցությունից են, կհանգեցնի լուրջ ժողովրդավարական բանավեճերի ծավալման սահամանափակումների:

Հանձնաժողովի հայտարարության մեջ խորը մտահոգություն կա նաև Թուրքիայում մամուլի ազատության բացակայության մասին: Անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ այժմ 140 լրագրողներ գտնվում են կալանքի տակ: Փաստվել է, որ լրատվամիջոցների նկատմամբ կիրառվում է քաղաքական վերահսկողություն, ճնշումներ: Արտակարգ դրության մասին հրամանագրերի «շնորհիվ» փակվել են մի շարք ՀԿ-ներ, հիմնադրամներ, լրատվամիջոցներ:

Այս ֆոնին հանձնաժողովը դիմում է Թուրքիայի իշխանություններին հավաստիացնել՝ արդյոք սահմանադրական հանրաքվեի կազմակերպումն ընթանո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցներին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային դրույթներին համապատասխան: Հայտարարության մեջ բավականին կոշտ կերպով ամրագրված է. «Եթե թուրքական իշխանությունները չհաջողեն իրականացնել այս պահանջները, ապա վախ կա, որ ողջ գործընթացի օրինականությունը և նոր սահմանադրությունն ինքնին կդրվի հարցականի տակ: Հանձնաժողովը հույս ունի, որ ԵԽԽՎ-ն երկրի իշխանությունների կողմից հրավիրված կլինի դիտորդական առաքելություն իրականացնելու»:

Հանձնաժողովը տեղեկացում է, որ թեև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ձայների քվեարկության համապատասխան ձայների քանակ չապահովելու պատճառով հետաձգվեց Թուրքիայի վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման անցկացումը, սակայն հանձնաժողովը պահանջել է նման քննարկում անցկացնել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում՝ ապրիլին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031