«ՀՀԿ ԳՄ մարմնի անդամ եմ եւ առաջիկա քարոզարշավին կմասնակցեմ այնքանով, որքանով կուսակցությունը հարմար կգտնի: Անելու եմ այնպես, որ իմ՝ քարոզարշավին մասնակցության արդյունքում օրենքի տառը չխախտվի»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով տեղեկություններին, թե ինքն է գլխավորելու ՀՀԿ նախընտրական ցուցակը, Վիգեն Սարգսյանն ասաց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որը կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել ու ցուցակ հրապարակել»:
Հարցին՝ ցանկություն ունե՞ք 2018թ-ից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը, Վիգեն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Պաշտպանության նախարարի աշխատանքը համարում եմ պատասխանատու եւ հետաքրքիչ: Երազանք ունեմ որ, առաջիկա ընտրությունները կապացուցեն այն արդյունքը, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին աշխատել ՊՆ-ում, որտեղ շատ անելիքներ եմ տեսնում: Հասկանալի է, որ վարչապետի պաշտոնը շատ ավելի պատասխանատու է, բայց ՊՆ-ում այսօր երկար տարիների աշխատանք պետք է նախատեսել: Հույս ունեմ, որ նախագահը թույլ կտա այստեղ շարունակելու իմ գործառույթները»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ