Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում առավել որակյալ զինվորական կոշիկներ կունենանք». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Հունվար 27,2017 11:31

«Ուզում եմ, որ հայկական բանակի կոշիկը լինի միջազգայնորեն ճանաչված բրենդ, որ այն հաճույքով հագնեն ոչ միայն զինվորները, այլեւ քաղաքացիական անձինք, որ այն լինի հարմարավետ եւ հասանելի: Այդ ուղղությամբ արդեն քայլ արել ենք»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ ՊՆ-ի՝ նոր պատվիրած կոշիկները տարբերվելու են որակով՝ բնական կաշվից են լինելու. «Դա մեզ չի գոհացնում: Մինչեւ տարեվերջ նոր մոդել կունենանք, որն ավելի որակով կլինի»:

Վիգեն Սարգսյանը նաեւ նշեց, որ Ստեփանակերտում գործում է կոշիկի արտադրության գործարան. «Եթե նոր արտադրության ներդրման անհրաժեշտություն լինի, ապա խնդիր կդրվի որակի բարձրացման եւ գնի պահպանման: Կուզեմ, որ այդ արտադրությունը շարունակի գործել ԼՂՀ-ում՝ կարեւորելով աշխատատեղերը»:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031