Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի իմիջը կբավականացնի՞ արդյոք փոխհատուցելու համար «օդիոզ դեմքերի» բերած ձայները. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 27,2017 11:29

Վարչապետ Կարեն Կարապետյանի իմիջը կբավականացնի՞ արդյոք փոխհատուցելու համար «օդիոզ դեմքերի»՝ նախորդ ընտրությունների ժամանակ իշխանությունների օգտին բերած ձայները։ Սերժ Սարգսյանը հենց դրա վրա է խաղադրույք կատարել՝ ունենալով երկու, իր կարծիքով՝ շատ հզոր հաղթաթուղթ. մեկը Կարեն Կարապետյանն է (նրա վարկանիշն աստիճանաբար ընկնում է, բայց դեռեւս բավականին բարձր է), մյուսը՝ ուժային կառույցները (որոնք պիտի շատ արագ կտրուկ քայլերի դիմեն ու ռեպրեսիաների միջոցով ահաբեկեն հակառակորդ բեւեռի առանցքային   դեմքերին)։

Փոխարենը՝ հակառակորդ բեւեռը մի կարեւոր հաղթաթուղթ ունի, իրենք «տեղերում» շատ լավ տիրապետում են իրավիճակին ու կարող են բացահայտ առճակատման չգնալ՝ սուսուփուս աշխատել եւ ընտրությունների օրը շատ լուրջ անակնկալ մատուցել իշխանություններին։

2015-ի փետրվարին նախընտրական իրավիճակ չկար, եւ ցանկացած կտրուկ քայլ կարող էր գնահատվել որպես «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձ», իսկ հիմա այլ իրավիճակ է՝ ընտրությունները նախատեսված են հենց իշխանափոխություն իրականացնելու համար։

Այնպես որ՝ չենք կարծում, թե այս ամենը խաղ է կամ նախապես մշակված սցենար։ Ամեն ինչ կարծես թե շատ ավելի լուրջ է։ Եվ՝ շատ ավելի անկանխատեսելի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031