ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերջերս հայտարարեց, որ անդամագրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ պատճառաբանելով, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաեւ քաղաքական պատասխանատվություն կրի։ Այս տեղեկությունն արդեն բուռն կերպով քննարկվում է հայ հանրության, մասնավորապես մշակույթի ոլորտի գործիչների կողմից։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ։
Արձակագիր, 1998–2003թ.թ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, դաշնակցական Ռոլանդ Շառոյանը, օրինակ, Ա. Ամիրյանի կուսակցական դառնալուն դրական է վերաբերվում. «Դա Ամիրյանի անձնական տեսակետն է։ Նա նախընտրել է կուսակցության ճանապարհով մշակութային քաղաքականություն իրականացնել մեր երկրում։ Դրա մեջ նույնիսկ լավ բան եմ տեսնում, միայնակ գայլերը պետք է մեր մեջ քիչ լինեն»,-ասաց նա։
Իսկ ահա երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը հակառակ կարծիքին է. «Ինձ թվում է՝ մշակույթի նախարարը կարող էր ոչ մի կուսակցության անդամ էլ չլինել։ Դա երեւի այն միակ ասպարեզն է, որ պետք է ապակուսակցականացված լինի, ուրիշ ճանապարհ չկա։ Մշակո՞ւյթն ինչու են ուզում քաղաքականացնել, կուսակցականացնել, չեմ հասկանում։ Կարծում եմ՝ նախարարի կուսակցական դառնալու հանգամանքը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ. ես այդպես եմ ընկալում»,- նշեց նա։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում