Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացիներն անհաղորդ են այս իրադարձություններին. «Հայկական ժամանակ»

Հունվար 27,2017 11:09

Քաղաքական ուժերն ու գործիչները հանդիպում են, փսփսում, հոգոցներ հանում, կուսակցությունից դուրս գալու դիմումներ գրում։ Հայաստանի քաղաքացիներն անհաղորդ են այս իրադարձություններին։

Քաղաքացիներիս բացատրություն տալ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում, քաղաքականության մեջ պտտվող ուժերն իրենց պատվից ցած են համարում։ Ինչո՞ւ է, դիցուք, Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստանի երբեւէ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը, վարչապետ դարձել, ապա ազատվել այդ պաշտոնից, հիմա էլ ՀՀԿ-ից հեռանալու դժվար որոշում ընդունել։

Սահմանադրությամբ մեկ-երկու խոսքով շոյված է մեր ինքնասիրությունը՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», ինչով էլ, փաստորեն, առաջարկում են մխիթարվել։ Եվ ժողովուրդն այդպես էլ վարվում է։

Վկան՝ «Ազատություն» ռ/կ-ի ռեպորտաժը Մխչյան գյուղից Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս զալու մասին։ Միայն այն «արժանիքի» համար, որ Աբրահամյանն իրենց համագյուղացին է եւ շատ փող ունի, այս մարդիկ նրան տեսնում են բացառապես ՀՀ նախագահի պաշտոնում։ Եվ ինչու՞ ոչ. Աբրահամյանն ունի գործող նախագահին բնորոշ բոլոր առավելությունները. մասնավորապես, «նրա խելքն այնքան շատ ա, որ կարող ա խաբի դաժե»։

Նման հարցումներին կարծիք հայտնելով էլ ՀՀ քաղաքացիների մասնակցությունը նախընտրական այս գործընթացներին ավարտվում է։

Քաղաքացիներիս, այլ կերպ ասած՝ ընտրողներիս գործոնը որքան լուսանցքային ու անէական է ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի համար, նույնքան խորհրդանշական է նաեւ ընդդիմադիր ուժերի համար։ Եվ նրանք, համաձայնենք, իրավացի են, քանի որ խորհրդարան անցնելու ճանապարհն ընտրողների սիրտը չէ։

Քաղաքական ուժերն այսօր իրենց թիկունքին լուրջ, ազդեցիկ ընտրազանգված չունեն։ Ունեն ֆան-ակումբներ, համակիրների փոքրիկ, բայց համառ խմբեր։ Միակ թեկնածուն, որին իր ֆինանսական ռեսուրսը չափազանց սիրելի է դարձնում, Գագիկ Ծառուկյանն է՝ լյումպենի եւ նրա փողերից սնվող քաղաքական գործիչների հավերժ «թագավորը»։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031