Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ը մի շարք տնտեսվարողների ազատում է համակենտրոնացումների դեպքում հայտարարագրվելու գործընթացից

Հունվար 27,2017 11:01

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կարևորելով բիզնեսի համար առավել նպաստավոր գործունեության պայմանների ապահովումը, փոփոխություն է կատարել համակենտրոնացումների պարտադիր հայտարարագրման կարգում: Փոփոխության արդյունքում հարյուրավոր տնտեսվարողներ համակենտրոնացումների, այլ կերպ ասած՝ միավորումների և միաձուլումների դեպքում կազատվեն ՏՄՊՊՀ դիմելու և պարտադիր հայտարարագրում անցնելու ընթացակարգից:

Մասնավորապես, մինչ այսօր գործող օրենսդրության համաձայն, երբ խոշոր ընկերությունները ձեռք են բերում այլ ընկերությունների փայաբաժիններ, ակտիվներ, կամ էլ երբ տեղի է ունենում խոշոր ընկերությունների միավորում, վերջիններս պարտավոր են թույլտվություն ստանալու նպատակով դիմել Հանձնաժողով: Նշված ընթացակարգի նպատակն է հսկել և անհրաժեշտության դեպքում արգելել այն գործարքները, որոնք ռիսկային են և հետագայում կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը առանձին շուկաներում: Սակայն, Հանձնաժողովի կողմից վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայտարարագրման համար սահմանված շեմերը ցածր են, որի արդյունքում Հանձնաժողով են դիմում նաև այնպիսի ընկերություններ, որոնց կողմից կատարվող գործարքները մրցակցության առումով ռիսկային չեն և չեն կարող շուկայում որևէ խնդիր առաջացնել: Վերոնշյալի հիման վրա, Հանձնաժողովի կողմից ներկայումս սահմանվել են ակտիվների և հասույթների հետևյալ շեմերը.

• հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն մեկ միլիարդ դրամ.
• հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երկու միլիարդ դրամ.

• ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երկու միլիարդ դրամ.

• ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ:

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031