«Սպառազինությունները նուրբ թեմա է, չենք կարող միանգամից ամեն ինչ ի ցույց դնել»,-Պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուսական զենքի գնման 200մլն. վարկին, ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այդ վարկի հետ կապված ցանկը չեմ կարող բացել, մի մասը նախատեսվածի արդեն ՀՀ-ում է՝ մատակարարված է ԶՈՒ-ին եւ դրված ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ ժամանակացույցի, եւ մենք հետամուտ ենք լինելու հնարավորինս արագ ստանալ անհրաժեշտ ծավալները»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ՌԴ-ի հետ շարունակելու են երկխոսությունը, եւ քանի որ այն չի լրացնելու ԶՈՒ կարիքները, այլ հնարավորություններ են փնտրում ոչ միայն ռուսական շուկայում:
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ վերջին ամիսներին առաջնագծի տեխնիկական համալրման ուղղությամբ աշխատանքներ են կատարվել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ