Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը խստիւ կը դատապարտէ Լափշինը ատրպէյճանին արտայանձնելու Պիելոռուսիոյ որոշումը

Հունվար 27,2017 10:53

Պիելոռուսիոյ կողմէ Ռուսիոյ եւ Իսրայէլի քաղաքացի, պլոկըր Ալեքսանտր Լափշինի ձերբակալութեան եւ զայն Ատրպէյճանին արտայանձնելու որոշումին լոյսին տակ, ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հրապարակեց հետեւեալ դատապարտագիրը.

20 յունուար 2017-ին Պիելոռուսիոյ ընդհանուր դատախազի տեղակալը որոշում տուաւ բաւարարելու Ատրպէյճանի ընդհանուր դատախազութեան դիմումը` Ալեքսանտր Լափշինը Ազրպէյճանին արտայանձնելու վերաբերեալ:

Ազրպէյճան որոշած է քրէական պատասխանատուութեան ենթարկել Լափշինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն այցելելուն, հրապարակաւ անոր անկախութեան ճանաչման զօրակցելուն եւ Ատրպէյճանի քաղաքականութիւնը քննադատելուն համար:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը խստիւ կը դատապարտէ Լափշինը ձերբակալելով Ատրպէյճանին արտայանձնելու որոշումը: Բռնատիրական երկու պետութիւններու միջեւ խօսքի ազատութիւնը հարուածող այս գործառքը կը նկատենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի լուծման հասցուած հարուած մը, ինչպէս նաեւ շրջանին մէջ ապակայունացնող ազդակ մը, որ կը խրախուսէ Ատրպէյճանը անհաւասարակշիռ քայլեր առնելու:

Կը դատապարտենք այն իրողութիւնը, որ Հաւաքական անվտանգութեան պայմանագիրի կազմակերպութեան եւ Եւրասիական տնտեսական խորհուրդի անդամ Պիելոռուսիան դարձած է Ատրպէյճանի հակահայ քաղաքականութեան մեղսակիցը, ինչպէս նաեւ կը պահանջենք Ալեքսանտր Լափշինի անյապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակումը:

 

ՀՅԴ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031