Մինչ շարքային քաղաքացիներն առավոտից փորձում էին աշխատավայրեր հասնելու համար ձյունառատ ճանապարհները հաղթահարել, ավտոմեքենաներն էլ փողոցների դժվարանցանելիության պատճառով կրիայի դանդաղությամբ էին ընթանում` վթարներից խուսափելու համար, երեկ մայրաքաղաքի սանմաքրման, կարելի է ասել, ողջ ապարատն իր աշխատանքները կառավարության շենքի ու ՀՀԿ գրասենյակի շուրջ էր ծավալում:
Վերամբարձ տեխնիկայով անգամ կառավարության շենքից կախված սառցաբեկորն էին հատ-հատ պոկում: Ձնից իդեալական մաքրվել էր նաեւ կառավարությունից դեպի ՀՀԿ գրասենյակ տանող ճանապարհը: Բանն այն էր, որ երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստ էր գումարելու:
Կարդացեք նաև
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ»
27.01.2017