Լրահոս
Օրվա լրահոսը

Չէ՞ որ այդ իշխանությունը նրանց դարձրել է հսկայական կարողությունների տեր. «Հրապարակ»

Հունվար 27,2017 10:41

Իշխան Զաքարյանն ընդդիմադիր կուսակցության շտաբի պետ է, բայց շարունակում է պահել իշխանության մեջ իր համար ամենահարմար պաշտոնը։ Մտքով անգամ չի անցնում պաշտոնը վայր դնելու մասին, դա իր համար է, հետո, երբ ԲՀԿ-ն իշխանության մաս չկազմեց, հետ կգնա։ Անփոխարինելի է։ Այլ անուններ էլ են ինչում, մեկը նեղացել է, որ էլ մարզպետ չէ, Գյումրու քաղաքապետ չէ, մյուսը նեղացել է, որ իր շուկայի կողքը «Երեւան սիթի» են բացել, մեկ ուրիշը նեղացել է, որ բացի իրենից այլ ներկրող կա այդ ապրանքից։

Անկեղծ ասած, նույն Սեյրան Օհանյանն ու Հովիկ Աբրահամյանը, եթե նեղացկոտությունը մի կողմ դնեն, պետք է իշխանության «ոտերը լվան, ջուրը խմեն»։ Խոսքը ոչ թե իշխանության ներկայացուցիչների մասին է, այլ՝ ինստիտուտի։ Չէ՞ որ այդ իշխանությունը նրանց դարձրել է հսկայական կարողությունների տեր։ Ու հիմա նրանք դուրս են գալիս, որ ի՞նչ ասեն, պայքարեն ո՞ւմ դեմ։

Բայց նշենք, որ նրանք ընդդիմադիր ցանկացած կուսակցության մաս կարող են կազմել, չէ՞ որ ընդդիմությունը գրկաբաց է, եւ, ինչպես ցույց են տալիս նրանց գործողությունները եւ խոսքերը, նպատակը ոչ թե համակարգային փոփոխություններ բերելն է, այլ խորհրդարանում տեղ ունենալը։ Բոլոր դաշինքները հայտարարում են՝ «մեր դռները բաց են բոլորի առաջ»։ Այդ բոլորի մեջ մտնում են նրանք, ում դեմ պայքարելու համար դաշինք են կազմել։ Կարող է Աբրահամյանն ասել՝ այո, դարձի եմ եկել, ներողություն եմ խնդրում կառավարության գործունեության ծրագիրը տապալելու համար։ Այնուհետեւ ԲՀԿ ցուցակով ընտրվել, դառնալ իշխանական կոալիցիայի մաս ու շարունակել նույն գործը։  Ո՞վ է նրան խանգարելու։

Խոսք է գնում, որ Հովիկ Աբրահամյանը միանում է ԲՀԿ-ին։ Սա ողջ աշխարհում բացառիկ դեպք է. թիվ մեկ կուսակցության փոխնախագահը

դուրս է գալիս կուսակցությունից թիվ երկու կուսակցության ցանկում խորհրդարան մտնելու համար։ Չէ՞ որ ՀՀԿ-ն, հաստատ, չէր զլանա ԱԺ աթոռներից մեկը ժամանակին այն վերանորոգած Արգամիչին տալ։ Մի բան հստակ է. երբ իշխանության բերկրանքը տեսածը դժվարությամբ եւ իր կամքին հակառակ դառնում է ընդդիմադիր, կարող է վատ հետեւանքներ ունենալ։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031