«Կարեւորագույն աշխատանք եմ համարում իմ երկու աշխատանքային այցերը պաշտպանության բանակ, որոնց ընթացքում քննարկել ենք անելիքները եւ խնդիրները: Իսկ ՀԱՊԿ ՊՆ-ների խորհրդի նիստում լավ հնարավորություն ստեղծվեց պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»,-Պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով գործունեության 100 օրը՝ ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա հիշեցրեց նաեւ իր այցը ՆԱՏՕ-ի անդամ Հունաստան, որը դրական դեր է ունեցել ՀՀ ԶՈՒ կայացման գործում. «Հունաստանի հետ գործակցությունը շարունակելու նախադրյալներ ունենք»:
Վիգեն Սարգսյանը կարեւորեց նաեւ այցը Ռուսաստան. «ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր ռազմատեխնիկական գործակցությունը՝ սպառազինության համալրումից մինչեւ ուսումնական ծրագրեր»:
Նախարարը տեղեկացրեց, որ օրերս մեկնարկելու է իր պաշտոնական այցը Իրան, իսկ մինչ այդ կարեւոր էր այցը նաեւ Վրաստան. «Վրաստանի հետ նույն շահն ունենք՝ անվտանգ եւ կայուն տարածաշրջան: Ռազմական նշանակության բեռների տարանցման հարցում Վրաստանը մեզ համար մեծ նշանակություն ունի»:
Կարդացեք նաև
Մանրամասն ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ