Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորանշանակ վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Ադրբեջանում համարվում է persona not grata: Այդ մասին Aravot.am-ը տեղեկացավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված ցուցակից:
Կայքում նշվում է, որ 2013 թվականին Գլեդիս Բերենջիկլյանը այցելել է Լեռնային Ղարբաղի տարածք:
Այս պահի դրությամբ ցուցակում ներառված են տարբեր հանրապետությունների 324 քաղաքացիներ՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ: Ցուցակում հայտնվելու հիմնական պատճառը նշվում է Լեռնային Ղարաբաղ այցելելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ