ffa.am. Քիչ առաջ Լատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Գերմանիայի հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 5:3 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը և Գարեգին Մաշումյանը: Հանդիպման երկրորդ կեսում աչքի ընկան Սարո Գալստյանը և Սարգիս Նասիբյանը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի հունվարի 27-ին Էստոնիայի հավաքականի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 18:30-ին: