Տարբեր դաշինքների կազմավորման վերաբերյալ էլ, թե ինչպես է ՀՀԿ-ն գնահատում տարբեր դաշինքների ձեւավորումը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք նշել ենք, որ Սահմանադրական բարեփոխումների անցկացումից հետո Հայաստանում կուսակցությունների դերակատարումը շեշտակիորեն բարձրանում է եւ տեղի է ունենալու կուսակցությունների խոշորացում, որը դրական գործընթաց է քաղաքական մշակույթի առումով»:
Պարոն Շարմազանովն ասաց, որ դրական են վերաբերում դաշինքների ստեղծմանը. «Պատրաստ ենք ազատ մրցակցության պայմաններում, ապրիլի 2-ին բոլոր մեր գործընկերների հետ մրցակցել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ