Շիրակի մարզից ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվող Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողական ծառայության պետ գեներալ Ֆելիքս Ցոլակյանի շտաբը կգործի Գյումրու կենտրոնական հատվածում՝ Տեքստիլագործների թաղամասում, մարզպետարանի հարեւանությամբ:
Այն ամենայն հավանականությամբ կգլխավորի շախմատի չեմպիոն, ՀՀ շախմատի առաջին սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի ֆեդերացիայի շախմատի փոխնախագահ Հովհաննես Խալիկյանը (նրա գործունեության մասին ընթերցեք` այստեղ ):
Վերջինս մտերիմ հարաբերությունների մեջ է Ֆելիքս Ցոլակյանի հետ: Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելիս՝ Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը Ֆելիքս Ցոլակյանն է, այժմ Սամվել Բալասանյանի ավագ որդին է՝ Միսակ Բալասանյանը:
Իսկ չեմպիոնի քույրը՝ Հասմիկ Խալիկյանը, Գյումրու քաղաքապետարանի շախմատի դպրոցի տնօրենն է, լինելով գյումրեցիներ՝ նրանք, բնականաբար, մեծ ծանոթություններ ու կապեր ունեն հանրապետության երկրորդ քաղաքում:
Կարդացեք նաև
Նշենք, որ ըստ շիրակցի պաշտոնյաների, Հովհաննես Խալիկյանը մոտ հարաբերությունների մեջ է նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ:
Ցուցակների հաստատմամբ զբաղված ՀՀԿ կառույցում չհերքեցին մեր այս տեղեկությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ