Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ի՞նչ արտոնություն էր ուզել, որ ՀՀԿ-ն չտվեց

Հունվար 26,2017 21:54

«ՀՀԿ-ն վայելք չէ եւ կուսակցություն գալիս են ժողովրդին ծառայելու համար»,-այսօր ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ իրենց ոչ միշտ է հաջողվել այդ մոտեցումը պահպանել, այդ պատճառով էլ գնում են փոփոխությունների ճանապարհով:

Լրագրողները այս առնչությամբ հետաքրքրվեցին, թե ինչ արտոնություն էր ուզում Հովիկ Աբրահամյանը, որը չստանալով որոշեց դուրս գալ, պարոն Շարմազանովը ասաց.
«Նախագահի գլխավորությամբ ՀՀԿ թիմն է որոշում՝ ով որտեղ պետք է լինի»:

Որպեսզի ավելի պարզ լինի իր ասածները պարոն Շարմազանովը ֆուտբոլային տերմինոլոգիայով բացատրեց. «Կան տասնմեկ խաղացողներ ֆուտբոլիստներ եւ գլխավոր մարզիչ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են կենտրոնական հարձակվողի դերում լինել, բայց երբ բոլորին թողնում ես կենտրոնական հարձակվող լինեն, դարպասդ ազատ է լինում եւ պարտվում ես: Դրա համար պետք է մարզիչը, այսինքն՝ առաջնորդը ասի՝ ում ծառայությունները, ում հնարավորությունները որտեղ օգտագործել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031