Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի որոշումն է եղել «Ելքի» հետ քննարկումների մեջ չմտնելը. Անի Սամսոնյան

Հունվար 26,2017 21:21

Aravot.am-ի տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից կազմված «ԵԼՔ» դաշինքը ակտիվ բանակցությունների մեջ է եղել ՀՀՇ-ի, ՀԱԿ-ի եւ մի քանի այլ քաղաքական ուժերի հետ, բայց վերջիններս մամուլից են տեղեկացել ձեւավորված դաշինքի մասին, այսպես ասած՝ «դուրս մնալով» դաշինքից:

Aravot.am-ը ՀՀՇ-ի մամլո խոսնակ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ իրենց կուսակցությունը իսկապե՞ս դուրս է մնացել «Ելք» դաշինքից, որի ձեւավորման լուրը իմացել են մամուլից ու անակնկալի եկել:

Պարոն Կարապետյանը լուրը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց. «Ես չգիտեմ՝ արդյոք դա այդպես է, թե՝ոչ: Ցանկացած քաղաքական գործընթացի եզրահանգման ժամանակ անակնկալի չենք գալիս, որովհետեւ սովորաբար, երբ որեւէ միավոր է ձեւավորվում, ակնհայտ է դառնում այդ ձեւավորման գործընթացները: Դժվարանում եմ ձեր հարցին պատասխանել»:

Պարոն Կարապետյանի խոսքով, ՀՀՇ-ն այժմ քննարկումների մեջ է ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, նա անուններ չցանկացավ տալ՝ պատճառաբանելով՝ հստակություն դեռ չկա: Մեր հարցին «ԵԼՔ» դաշինքի հե՞տ էլ են շարունակում քննարկումները, պարոն Կարապետյանը չհստակեցրեց, կրկնեց՝ բոլոր ուժերի հետ: Ըստ նրա, քննարկումների ժամանակ, անպայման, միավորվելու նպատակ չեն դրել իրենց առջեւ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Անի Սամսոնյանն էլ ասաց, թե մինչեւ «Ելք» դաշինքի հուշագրի ստորագրումն են այդ քննարկումներն ունեցել, դրանից հետո քննարկումները թե՛ ՀԱԿ-ի, թե՛ ՀՀՇ-ի հետ չեն եղել. «Ուղղակի եղել են բանակցություններ մինչեւ հուշագրի ստորագրումը եւ իրենց որոշումն է եղել քննարկումների մեջ չմտնել, ներկա պահին բանակցություններ չունենք ՀՀՇ-ի հետ»:

Ավելի ուշ Անի Սամսոնյանը շտկեց իր ասածները. «Նրանք այլեւս համագործակցության ու հանդիպման առիթ չեն ստեղծել: Կոնկրետ ՀՀՇ-ի հետ, որպես այդպիսին, կուսակցության հետ, քննարկումներ չենք էլ ունեցել, գուցե անհատի մակարդակով է եղել, պատգամավորների շրջանակում զրույցներ, բայց պաշտոնապես ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի հետ չենք ունեցել: Միայն «Ժառանգության» հետ ենք միայն պաշտոնապես քննարկումներ ունեցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031