Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը եկել էր մասնակցելու ՀՀԿ խորհրդի նիստին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գալիք խորհրդարանական ընտրություններում ինքը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեթոդից տարբեր մեթոդով է ձայներ ապահովելու ՀՀԿ-ի համար:
Սուրիկ Խաչատրյանն ինչքան ուզում, այնքան խփում էր, ի՞նքն էլ է նույն մեթոդով գործելու, լրագրողների հարցին Վահե Հակոբյանն ասաց. «Ես այլ մեթոդներով եմ աշխատում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ մեթոդ: «Բարի խոսքով: Աշխատաոճի մասին ա խոսքը, ես խնդրում եմ ճիշտ մեկնաբանեք իմ խոսքերը»,-ասաց նա:
Այն հարցին, թե տեղեկություններ կան, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ է հրաժարվելու ՀՀԿ անդամակցությունից, պարոն Հակոբյանը պատասխանեց, որ չի կարծում: Նա նաեւ ասաց, որ ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի փլուզվի. «Դա արդեն հստակ կարող եմ ասել, որ անհնարին է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ