Լրահոս
Օրվա լրահոսը

Ջունգլի կինը պնդել է բողոքը. Գործը հասել է դատարան

Հունվար 26,2017 20:25

Ջունգլի՝ Գեւորգ Սարգսյանի գործով  նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան: Այսօր մեզ հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Ջունգլի կինը ամուսնու դեմ բողոքը հետ չի վերցրել, ինչպես սպասում էին շատերը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանելու մեջ մեղադրվող Ջունգլը Երեւանի փողոցներից մեկում ծեծի էր ենթարկել իր կնոջը, ինչին ականատես էր եղել եւ տեսանկարահանել էր Զարուհի Հովհաննիսյանը: Ջունգլը հիմա կալանքի տակ է:

Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը գնացել է Ջունգլի հետ առերեսման, բայց Ջունգլը հրաժարվել է առերեսվել. «Գիտեմ, որ նա առերեսվել է իր կնոջ հետ, կինը պնդել է բողոքը: Հիմնականում ընտանեկան բռնության գործերում վախից բողոքը հետ են վերցնում, բայց այս դեպքում, միգուցե ազդել է նաեւ  այն, որ իրավապաշտպան է ներգրաված այդ գործին: Նա դեռեւս չի դիմել մեզ՝ փաստաբան ունենալու խնդրանքով, ինքնուրույն է անցել գործընթացը եւ փայլուն է անցել: Դատաքննության փուլում, եթե կցանկանա փաստաբանի ներգրավում գործին, պատրաստ ենք նաեւ տրամադրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031