Հունվարի 26-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Երևանի թիվ 127 ավագ դպրոցի սաների համար անցկացրել է «Արիության դասաժամ»:
Բանակի տոնին ընդառաջ կազմակերպված դասաժամի ընթացքում Մովսես Հակոբյանն անդրադարձել է բանակաշինության ընթացքին, վերհիշել է մարտական գործողությունների դրվագներ: Խոսելով ապրիլյան մարտական գործողությունների մասին՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ևս մեկ անգամ արձանագրել է հայկական բանակի ուժն ու հայ զինվորի ոգու ամրությունը:
Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել կրթօջախում ուսանած զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև, շրջել է կրթօջախի թանգարանում, ծանոթացել հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված շրջանավարտների կյանքն ու մարտական ուղին արտացոլող ցուցանմուշներին:
ՀՀ Պաշտպանության նախարարություն