«Հովիկ Աբրահամյանը արել է հայտարարություն ընդամենը ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Այլ բան նա չի ասել»: Այսպես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու քայլը:
Պարոն Սահակյանը նաեւ ասաց.«Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կմնա քաղաքականության մեջ: Կանի՞ այլ հայտարարություն, կմեկնաբանենք»:
Հարցին էլ՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն մի օր փլուզվի, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն չի փլուզվում, ընտրությունների է գնում ավելի կուռ կազմով»:
Նշենք, որ Հովհաննես Սահակյանն եկել է մասնակցելու քիչ առաջ մեկնարկած ՀՀԿ խորհրդի նիստին:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ