Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ Օսկանյանի թվարկած իր ուժեղ կողմերի մասին

Հունվար 26,2017 19:22

«Անձամբ ես հիշում եմ Վարդան Օսկանյանի ելույթն ԱԺ-ում «Մարտի 1-ի» գիշերը, երբ կաթոգին ու պաթոսով համոզում էր, որ Երեւանում արտակարգ դրություն հայտարարելը միակ ելքն է, որ բոլոր տեսակի մարդկանց կուտակումները ցրեն: Դա հենց ժողովրդի վրա կրակելու թույլտվություն էր, այսքանից հետո իրեն ընդդիմություն ներկայացնելը ուղղակի ծաղր է մեր հասարակությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվեց Վարդան Օսկանյանի հարցազրույցը, որի ընթացքում նա թվարկում էր այս ընտրություններին մասնակցելու իր ուժեղ կողմերը:

Մեջբերում ենք նրա ասածները. «Իմը դասական է, ես տասը տարի աշխատել եմ Քոչարյանի հետ, ձեռքբերումներ ունեմ, արդյունքներ եմ տվել, ավարտվել է իմ փուլը: Իշխանափոխություն է եղել, եղել են նոր մոտեցումներ, այդ պահից համարել եմ ինձ ոչ իշխանական քաղաքական գործիչ, այսինքն՝ ընդդիմության մեջ եմ եղել, ձգտում եմ իշխանության: Այդ ցիկլն անցել եմ: Դա իմ ուժեղ կողմն է, եւ ես հասարակությանը ներկայանում եմ հենց դրանով՝ իմ անցյալով ու իմ առաջարկելիք գաղափարներով»:

«Եթե պարոն Օսկանյանն իր ուժեղ կողմը համարում է իշխանության մեջ տասը տարի լինելն ու հետո որպես ընդդիմադիր՝ հասարակությանը ներկայանալը, եթե նկատի ունի որպես ԲՀԿ խմբակցության անդամ, ապա կասեմ, որ այդ քաղաքական ուժը, այդ խմբակցությունը երբեւիցե իրեն ընդդիմադիր չի հռչակել, եղել է անհասկանալի քաղաքական կատեգորիայում, այլընտրանք անունով մի կուսակցություն: Այդ անհասկանալի, որպես ընդդիմություն դեմք չունեցող, քաղաքական ուժի ներկայացուցիչն այսօր, եթե դա որպես իր ուժեղ կողմն է համարում, ապա, մեղմ ասած, ես այդ կարծիքին չեմ: Ես քաղաքագիտական կրթություն չունեմ, բայց հասկանում եմ՝ քաղաքականության մեջ, որ քաղաքական ուժն է ընդդիմադիր, որը՝ ոչ. ով որ հստակ հայտարարում է՝ ընդդիմություն է: Քաղաքագիտության մեջ այդ այլընտրանքայինը չկա:

Վարդան Օսկանյանի օրոք ընդունվել են մադրիդյան սկզբունքները, ինքը եղել է դրա ակունքներում, եթե այդ փաստաթուղթը ներկայացնում է որպես Հայաստանի եւ Արցախի շահերից բխող փաստաթուղթ, ապա ինքն առավել, քան չի կարող իրեն ընդդիմադիր ներկայացնել»,- Վարդան Օսկանյանի ուժեղ կողմերի մասին հայտարարությանը անդրադարձավ Անահիտ Բախշյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031