Գյումրիի ակտիվ լրագրողներից մեկը՝ Համլետ Մոսինյանը, ամենայն հավանականությամբ կղեկավարի ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվող Մարտուն Գրիգորյանի շտաբներից մեկը: Aravot.am-ի հետ զրույցում Համլետ Մոսինյանը չհերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ ինքը կգլխավորի Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկում՝ Անիում ձեւավորվելիք շտաբը, իսկ կենտրոնական շտաբը, որը կգործի հենց պատգամավորի գրասենյակում, կգլխավորի անձամբ Մարտուն Գրիգորյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ