Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Սողոմոնյան. Լիպարիտյանի պատմածն իրականության հետ առնչություն չունի. top-news.am

Հունվար 26,2017 18:30

– Պրն Սողոմոնյան. երեկ (25.01.2017թ.) «Առավոտ» օրաթերթի կայքում հրապարակվել է Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային եւ մոռացված պահեր» վերտառությամբ հոդվածը, որտեղ պրն. Լիպարիտյանը հանրությանն է ներկայացրել մինչ օրս անհայտ մի պատմություն, ըստ որի, 1997թ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը եւ Վազգեն Սարգսյանը կողմ են եղել արցախյան խնդրի փուլային այն տարբերակին, որ առաջարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանը (որն այնուհետ, ըստ էության, շարադրել է «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում, եւ հենց նշված անձանց հետ տարաձայնությունների արդյունքում հրաժարական տվել): Ծանո՞թ եք այդ հրապարակմանը եւ ինչպես կմեկնաբանեք:

– Այո, ես ծանոթ եմ հրապարակմանը: Ավելին, ընթերցելուց հետո այն քննարկել եմ ՀՀ երկրորդ նախագահի, ինչպես նաեւ որոշ այլ անձանց հետ: Ասեմ միանգամից. պրն Լիպարիտյանի պատմածն իրականության հետ որեւէ առնչություն չունի: Բացի հիշատակված անուններից եւ ազգանուններից, մնացածը սուտ է: Ոչ այդ կազմում Արցախի հարց է քննարկվել, ոչ էլ Լիպարիտյանի հիշատակած լողավազանի շուրջ՝ անվտանգության խորհրդի նիստ, թեկուզ եւ ոչ պաշտոնական, ոչ էլ ընդհանրապես՝ փուլային տարբերակի ողջունման հավաք: Յուրաքանչյուր ոք, ով տեղյակ է իրողություններին եւ ճանաչում է Լիպարիտյանի ներկայացրած պատմության գործող անձանց, կհաստատի, որ դրա բովանդակությունը, մասնակիցների ասելիքը, իրար դիմելու ձեւը, բառապաշարը՝ այս ամենն աղերս չունեն իրականության հետ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «top-news.am»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031