ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ առաջնային էր համարել անօրինական ծառահատումների դեպքերի բացառումը:
Նախարարը հայտարարել էր, որ ապօրինի ծառահատումները կանխարգելելու համար խստացված միջոցառումներ են իրականացվելու, իսկ անտառի պահպանման աշխատանքներում թերացողները կենթարկվեն պատասխանատվության:
«Դիլիջան» ազգային պարկում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ապօրինի ծառահատումների և փայտանյութի ձեռք բերման ու տեղափոխման դեմ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով բնապահպանական պետական տեսչության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ և գործուղվել ՀՀ Տավուշի մարզ:
Արծվիկ Մինասյանը նաև գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում աջակցել Բնապահպանական պետական տեսչությանը և պարկի հարակից մայրուղիներում իրականացվող ուժեղացված վերահսկողության միջոցառումներին ներգրավել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն