ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ-ում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի իրականացրած աշխատանքները:
Քննարկման առանցքում եղել է ՀՀ -ում կայանալիք ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, ՀՀ-ում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ մարմինների համագործակցությամբ իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է ազատ, արդար, թափանցիկ ընտրական գործընթացների ապահովումը:
Կարդացեք նաև
Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ նպաստել այդ աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություն