Լրահոս
Օրվա լրահոսը

Բանանի ներկրման հարցը՝ ՊԵԿ նախագահի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման առանցքում

Հունվար 26,2017 17:50

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ընդունել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ բանանի ներկրմանը վերաբերող տվյալները համատեղ քննարկելու կոմիտեի առաջարկի շրջանակում:

Ներկայացվել են Հայաստան ներկրվող բանանի վիճակագրությանն առնչվող ընդգրկուն հարցեր: Պատգամավորին է տրամադրվել անհրաժեշտ տեղեկատվությունը, որի ուսումնասիրությունից հետո ծագող հարցերը լրացուցիչ պարզաբանելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ պատգամավորի հարցադրումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունն ապահովելու առնչությամբ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031