Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներին զուգահեռ` աշխատանքներ են տարվում նաև մայթերի, կանգառասրահների, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային տարածքների ձնամաքրման ուղղությամբ:
«Սանիթեք» ընկերության, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով շարունակվող ձնամաքրման աշխատանքները վերահսկվում են վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի կողմից:
Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են նաև աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում են չընդհատվող ժամանակացույցով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն