Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյան. «Մրցագորգը բազմաթիվ գաղտնիքներ ունի եւ ես դրանք կփոխանցեմ պատանիներին»

Հունվար 26,2017 17:28

«Շատ դժվար էր մարզական կարիերաս ավարտելու մասին որոշում կայացնելը, քանի որ իմ ամբողջ կյանքն անցել է պրոֆեսիոնալ սպորտում: Բայց գալիս է մի պահ, երբ ստիպված ես հեռանալ, երբ միշտ հաղթանակներով ես վերադարձել ու ուզում ես նույն եռանդով մարզվել, գոտեմարտել, բայց օրգանիզմդ արդեն չի ենթարկվում»:

Այսօրվա մամուլի ասուլիսն այս խոսքերով սկսեց հունահռոմեական ըմբիշ, լեգենդար Ռոման Ամոյանը: Ամոյանը երախտագիտությամբ հիշեց իր անձնական, հավաքականների մարզիչներին, ընկերներին, բոլոր նրանց, ովքեր ըմբշամարտում օգնել են իրեն՝ դառնալ այն, ինչ հիմա է:

Ամոյանը դեռ չի կողմնորոշվել, թե ինչով է զբաղվելու: Այժմ նա գերադասում է ամբողջ օրն անցկացնել ընտանիքի հետ: «Պրոֆեսիոնալ մարզիկն ամբողջությամբ մարզումների ու մրցումների մեջ է եւ իր անձնական կյանքով ու ընտանիքով զբաղվելու ժամանակ չի ունենում: Հիմա այդ բաց թողածը վերադարձնում եմ՝ վայելում եմ ընտանիքս, օրն անցկացնում երեխաներիս հետ», – ասաց նա:

Թե մարզչական աշխատանքով կզբաղվի՞, դեռ չգիտի: Բայց որ ըմբշամարտի հետ կապերը չի խզելու, միանշանակ է: Մարզչական աշխատանքի առաջարկ դեռ չի եղել, սակայն միանշանակ է, որ ինքը իր փորձն ու գիտելիքները հնարավորությունների առավելագույն չափով պատրաստ է փոխանցել աճող սերնդին: «Հաջողության հասնելու համար պետք է տքնաջան մարզվել, ինչպես ես եմ մարզվել, բայց գորգը իր գաղտնիքներն էլ ունի, որոնք ես գիտեմ: Ու այդ գաղտնիքները ես կփոխանցեմ պատանի ըմբիշներին», – վստահեցրեց Ռոման Ամոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031