Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ղազարյան. Մաքսատունը շատ ազատական ռեժիմով է սկսել աշխատել (Տեսանյութ)

Հունվար 26,2017 17:23

Հարցին, թե ճի՞շտ է, որ ով ինչ ուզի՝ կարող է ներկրել, Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը պատասխանեց` այո, ով ինչ ուզում է՝ կարող է ներկրել. «Մաքսատունը շատ ազատական ռեժիմով է սկսել ներկրողների հետ աշխատել, որովհետեւ փաստաթղթերն ապահովված են, չարաբաստիկ 87 հոդվածով փաստաթղթային, մաքսային արժեքի ձեւակերպումն ու ներկրումները ազատ են: Մնում է գործարարների խիզախությունը»:

Այն հարցին, թե ինչ է, նախկինում կայի՞ն սահմանափակումներ, պարոն Ղազարյանն ասաց, որ չի կարող ասել, թե կային, բայց վարչարարությունն ավելի խիստ է եղել. «Վարչարարական գործընթացներում սուբյեկտիվ գործոնը մաքսատներում ավելի բարձր էր: Այսօր ավելի ազատականացվել է»:

Aravot.am-ի հարցին, թե ներկայումս գործարարները մասնավորապես ինչպիսի՞ խնդիրներ են բարձրացնում, պարոն Ղազարյանը չցանկացավ մանրամասնել` ասելով, որ այդ թեմայով ասուլիս կտա:

Հարցին, թե այս պահին Հյուսիս-հարավ ավտոճանապարհը ոչ նախատեսված ուղով է ընթանում, պարոն Ղազարյանը պատասխանեց, որ նախագծերը հաստատվել եւ մասնագետները, միջազգային խորհրդականները տվել են նման մոտեցում. «Թե ինչու են այդպես անում, դա արդեն իմ խնդիրը չէ»:

Վարչապետի տված բազմաթիվ հանձնարարականներից հետո Արսեն Ղազարյանն ասաց, որ փոփոխություններ է տեսնում տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտներում, որտեղ ներդրումների աշխուժացում է նկատել:

Պարոն Ղազարյանը նաեւ ասաց, որ առանց դրսից խոշոր ներդրումներ ներգրավելու հնարավոր չէ Հայաստանի տնտեսությունում էական աճ ապահովել:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031