Տավուշի մարզի Կողբ գյուղի 72-ամյա բնակիչը, ով նախկինում 9 անգամ դատվել է, հունվարի լույս 26-ի գիշերը, ժամը 2-ն անց 30-ի սահմաններում դանակով բազմաթիվ տեղերում ծակծկել է համագյուղացու բակում գտնվող, վերջինիս պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադողերը:
Կողբ գյուղից տեղեկացանք, որ տղամարդուն հայտնաբերել են ավտոմեքենայի տիրոջ բակում տեղադրված տեսախցիկի կատարած տեսագրության միջոցով: Ներկայումս տղամարդը գտնում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում, դեպքի վերաբերյալ կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ