Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղավիացիայի պետը դեմպինգ չի տեսնում, տեսնում է խիստ մրցակցություն (Տեսանյութ)

Հունվար 26,2017 16:32

Aravot.am-ի հարցին, թե «Արմենիա» ավիաընկերության սեփականատերերն ահազանգում են, որ  որոշ ավիաընկերություններ, մասնավորապես «Պոբեդան» դեմպինգային գներով է ավիատոմսերը վաճառում, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Դեմպինգն օրենքով կարգավորված փաստ է, որի առկայության դեպքում իրականացվում են համապատասխան գործառույթներ: Մենք չենք տեսնում այդ դեմպինգները, տեսնում ենք մրցակցություն, խիստ մրցակցային դաշտ, որտեղ տնտեսվարողները, այո, շատ ծանր պայմաններում իրար հետ փոխհարաբերվում են»:

Պարոն Ավետիսյանն այսօր կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ քննարկվում է հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն ստեղծելու հարցը եւ վերջնական որոշում դեռեւս չկա:

Հարցին, թե «Զվարթնոց» օդանավակայանի գները շարունակում են բարձր մնալ, ինչի հետեւանքով ավիատոմսերն էլ չեն էժանանում եւ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանի օդանավակայանից են օգտվում, պարոն Ավետիսյանը պատասխանեց, որ իրենք էլ չեն ասում, որ «Զվարթնոց» օդանավակայանի սակագները շատ էժան են, բայց ասում են, որ «Զվարթնոցի» գները մրցակցային են տարածաշրջանի շատ երկրների հետ. «Շատ դեպքերում, «Զվարթնոց» օդանավակայանի գները շատ ավելի ցածր են, քան նույն Վրաստանինը եւ այլ երկրներինը»:

Իսկ թե ինչու են մեր քաղաքացիները շարունակում թռիչքներ իրականացնել Թբիլիսիի օդանավակայանով, Սերգեյ Ավետիսյանն ասաց` վրացական ավիացիոն շուկան ունի իր առանձնահատուկ բաները, որը որ մեզնից տարբերվում է. «Այո, Եվրոպական որոշ ուղղություններ, որոնք որ հիմնականում կատարվում են Ստամբուլը որպես տարանցիկ կետ օգտագործելով, զիջում են մեր շուկայում ներկայացվածությանը»:
Ըստ Սերգեյ Ավետիսյանի, մեր քաղաքացիները Թբիլիսիի օդանավակայանից հիմնականում թռչում են թուրքական բյուջետային ավիաընկերության միջոցով:

Մանրամասները` տեսանյութում

Ինչ վերաբերում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից «Պոբեդա» ավիաընկերության իրականացրած չվերթներին, ապա պարոն Ավետիսյանն ասաց, որ. «Գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ օդանավերը գնում են, հիմա քննարկումներ են գնում չվերթների հաճախականության ավելացման ուղղությամբ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031