Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, ասաց, որ Լարսին այլընտրանք ճանապարհներ են փնտրում: Հարցին, թե խոսքը Հարավային Օսիայի կամ աբխազակա՞ն տարբերակն է, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ չի սահմանափակվում Հարավային Օսիայով եւ որ բոլոր տարբերակները պարտավոր են ներկայացնել. «Հանձնարարականը նոր է տրված, կքննարկենք կներկայացնենք կառավարությանը եւ ձեզ կհայտարարենք: Որ տարբերակը, որ քննարկման արդյունքում ստանա դրական լուծում, դա էլ կլինի: Քննարկումները երկար ժամանակ է գնում են, բայց դեռ կոնկրետ արդյունք չունենք, որ ասենք` սա այլընտրանքային ճանապարհն է»:
Aravot.am-ի հարցին, թե տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ասում էր, որ այլընտրանքային ճանապարհի հարցում նախ Վրաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ պետք է համաձայնություն լինի, արդյոք այս երկրների միջեւ արդեն կա՞ պայմանավորվածություն, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Հայաստանը փորձում է արագացնել այդ քննարկումները»:
Ապա ավելացրեց, որ Հայաստանը շարունակում է քննարկումները, որպեսզի Ռուսաստանը եւ Վրաստանը կարողանան իրար հետ համաձայնության գալ:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ