Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայան. ընտրությունները ներդրողներին զսպում են (Տեսանյութ)

Հունվար 26,2017 15:38

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե Հայաստան ներդրումներ բերելու համար ինչ քայլեր են ձեռնարկում, ասաց, որ օրերս Մոսկվայում վարչապետ Կարեն Կարապետյանի այցի ժամանակ ռուսական կողմի հետ պայմանավորվել են մեր երկիր ներդրումներ բերել:

Հարցին, թե իրատեսական համարում է Հայաստանում 300 մլն դոլարի ռուսական կողմի ներդրումներ կատարելը, ինչպես որ նախկինում խոսվում էր, պարոն Կարայանն ասաց` այո:

Ըստ Սուրեն Կարայանի, հիմնականում ներդրողներին մեր երկրում հետաքրքրում են գյուղատնտեսական արտադրանքի, վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի ոլորտները:

Նա նաեւ ասաց, որ աշխատելու են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է լինելու ֆինանսավորել եւ ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճին, ներմուծման փոխարինմանը, արտահանման ու արդյունաբերության աճին:

Այն հարցին, թե ինչու հենց Ռուսաստանի հետ որոշեցին նման հիմնադրամ ստեղծել եւ արդյոք այլ առեւտրային շուկաների հետ եւս աշխատում են ներդրումներ ներգրավելու համար, պարոն Կարայանը պատասխանեց, որ բացի Ռուսաստանից այլ երկրների` Եվրամիության, Իրանի հետ եւս ակտիվ համագործակցում են:

Նախարարը պատասխանելով այն հարցին, թե տեսակետ կար, որ ապրիլի 2-ին սպասվող ընտրությունները խոչընդոտ են հանդիսանալու ներդրումներին, քանի որ ներդրողները նման դեպքերում չեն շտապում ներդրումներ անել, մինչեւ որ իրավիճակը ավելի հասկանալի չի լինում, ասաց, որ սովորաբար ընտրական գործընթացը խոչընդոտ է հանդիսանում ներդրումների ավելացման համար. «Ցանկացած նման գործընթաց մի քիչ զսպող է, սակայն այն աշխատանքները, որ մենք իրականացնում ենք, եւ ՀՀ-ում էլ այն կազմակերպությունները, որոնց հետ վերջին ժամանակաշրջանում աշխատանքներ են իրականացվում, այդ կազմակերպությունները եւս շահագրգռված են ներդրումներ իրականացնել: Մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ արդեն իսկ ակնկալվում են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031