Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ բանաձեւը քննարկվել էր հունվարի 19-ին: Քվեարկության արդյունքները «Ռադիոլուրին» Կոպենհագենից հայտնեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
Լիլիթ Մուրադյան