Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ը փոխում է թրենդային թեմաները ցույց տալու ալգորիթմը

Հունվար 26,2017 15:03

Facebook-ը փոխում է թրենդային թեմաները ցույց տալու քաղաքականությունը, որն արվում է կեղծ լուրերի տարածման դեմ պայքարի շրջանակում, հաղորդում է The Verge-ը:

Նշվում է, որ նախ, հրապարակումների կողքը կնշվի դրանց գլխագերը և աղբյուրը, ուստի առանց հղման վրա սեղմելու ընթերցողը հնարավորություն կունենա պատկերացում կազմել դրանց մասին: Բացի այդ, սոցցանցի ղեկավարությունը որոշել է, որ լրահոսում երևացող նորությունները այսուհետ չեն համապատասխանեցվի օգտատիրոջ հետաքրքրություններին:

Այսուհետ, տվյալ տարածաշրջանում բոլորը կտեսնեն նույն թեմաները: Ընկերությունից հստակեցրել են, որ նման քայլի են դիմում, որպեսզի «որևէ կարևոր թեմա չվրիպի» օգտատերերի աչքից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031