Հունվարի 25-ին, ժամը 19.30-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորաշեն գյուղի արագաչափի մոտ ընկած մարդ կա, հնարավոր է՝ վրաերթի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ալագյազ-Արթիկ ճանապարհի 19-րդ կ/մ-ին, Նորաշեն գյուղի միջնամասում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Հենրիկ Խլղաթյանին, որը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 20.15-ին, 22-ամյա մի երիտասարդ ինքնակամ ներկայացել է բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն