2016թ. դեկտեմբերի 27-ին Իջեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ 2017 թվականին Տավուշի մարզում կշարունակվի համայնքների խոշորացման գործընթացը, կձեւավորվեն խոշորացած Իջեւան եւ Բերդ համայնքներ, սակայն դեռ որոշված չէ, թե ինչ չափեր կունենան այդ համայնքները:
Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղի կունենա համայնքների խոշորացման 2-րդ փուլը, ներկայումս առկա 3 խոշոր համայնքների փոխարեն կլինի 2-ը:
Մարզպետն ասաց, որ համայնքների խոշորացումը կատարվում է կառավարության մշակած ռազմավարության շրջանակներում, խոշորացումը արվում է փուլերով: Խոշորացված Դիլիջան համայնքում կատարված ծրագրերը ներկայացնելով՝ նա համայնքների խոշորացումը առաջընթաց համարեց, նշելով հանդերձ, որ եղել են նաեւ որոշ թերություններ, խոշորացման գործընթացի վերաբերյալ բնակչության իրազեկության պակաս:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ