Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դրական է գնահատում Հանրապետական կուսակցությունից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը:
« Քանի որ մեր խնդիրն է տապալել Հանրապետական կուսակցության իշխանությունը, գոնե զրկել մենաշնորհից, ապա ինչքան շատ մարդ դուրս գա Հանրապետական կուսակցության շարքերից, այն կթուլանա: Քաղաքական իմաստով դուրս եկողները դրական եմ համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սոս Գիմիշյանը:
Նրա խոսքերով՝ բեմադրված դուրս եկողներ էլ կլինեն, սակայն ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, սակայն չի կարծում, որ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը կեղծիք է:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ