Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքներ կիրականացվեն հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու համար

Հունվար 26,2017 14:05

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Առաջին հանձնարարականը վերաբերում էր ՌԴ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելուն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու ուղղությամբ, կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է նաև Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի, նախարարությունների և պետական կառավարման համապատասխան այլ մարմինների հետ քննարկել 2017 թվականի ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները՝ հատկապես ուշադրություն դարձնելով Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշի վրա, որոնցով, ունենք ցածր արդյունքներ: «Մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել և պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը և մինչև ս.թ. փետրվարի 20-ը դրանք ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը»,-նշել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսության տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը:

Բնակլիմայական աղետների վնասներից կանխարգելման հայեցակարգի ( հայեցակարգի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության ծրագրով) վերաբերյալ գործադիրի ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է, որ հայեցակարգի շրջանակում անդրադարձ կատարվի նաև ամպացրող թնդանոթների և կարկտապաշտպան ցանցերի արդյունավետությանը և տնտեսական իրացվելիությանը և մշակվի ծրագիր առավել խոցելի համայնքներում կարկուտի վնասի էական նվազեցման նպատակով:

Վարչապետը հանձնարարել է մշակել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ

Տուրիզմի խթանման վերաբերյալ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած ԱԳՆ նոտաների փոխանակման ընթացքում հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը: Վարչապետը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է հարցի տեխնիկական լուծումներն ապահովել մինչև մարտի 1-ը, որպեսզի ապահովվի միայն ներքին անձնագիր ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնարարվել է այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով՝ ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ: «Մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Մինչև մարտի 1-ը առաջարկություններ կներկայացվեն այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ

Հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ վարչապետը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Գործադիրի ղեկավարը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել ՀՀ կառավարության 2010 թվականի N 98-Ն որոշմամբ սահմանված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը՝ մասնավորապես բարձրացնելով ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը քննարկել նաև ՀՀ կենտրոնական բանկի հետ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031