Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց Համաշխարհային բանկի զեկույցը՝ որտեղ ՀԲ-ն ցածր արդյունքներ էր արձանագրել վարչարարական ընթացակարգերում: Պարոն Կարապետյանը հանձնարարեց շահագրգիռ մարմինների հետ քննարկել 2017 թվականի ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները՝ հատկապես ուշադրություն դարձնել Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի նշյալ ցուցանիշներին:
«Պետք է մշակել անհրաժեշտ միջոցառումներ, նպատակ ունենալով էապես բարելավել եւ պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը: Մինչեւ փետրվարի 20-ն այդ ընթացակարգերը ներկայացնել կառավարության հաստատմանը»,-ասաց վարչապետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ