Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ կստեղծվի: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը եւ այս ուղղությամբ հանձնարարական տվեց:
Նա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկը ապահովելու ուղղությամբ եւ կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ:
Երկրորդ հանձնարարականն էլ առնչվում էր Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտուն: Այստեղ ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ պետք է ապահովել անհրաժեշտ աշխատանքներ:
Վարչապետը ընթացքի վերաբերյալ ամենամսյա հաշվետվություն պահանջեց:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ