«Փոխանակ բանակում ավելացնեք հոգեբան-սպաների թիվը, ավելացնում եք հոգեւորականների թիվը: Մեզ հոգեւորականներ պետք չեն: Ինչո՞ւ եք գումար տալիս հոգեւորականներին, թող իրենք գնան իրենց գործերով զբաղվեն»,-«Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկման ժամանակ դիմելով ՊՆ բարեվարքության եւ կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանին՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
ՊՆ պաշտոնյան հակադարձեց՝ ասելով, որ բանակում հոգեւորականների աշխատանքն արդյունավետ է եւ այդ ինստիտուտը ներդրվել է միջազգային փորձն ուսումնասիրելու արդյունքում. «Ընդ որում, ուշադրություն են դարձնում այլ կրոնական խմբերի իրավունքները չոտնահարելու վրա»:
Ալիկ Ավետիսյանը նաեւ նշեց, որ հոգեբանի հաստիքը զինվորական հաստիք է. «Որակյալ հոգեբանները չեն ցանկանում ներգրավվել, որովհետեւ դա վտանգավոր ծառայություն է»: Սաքունցն էլ պնդեց՝ «եթե այդ ծառայությունը գրավիչ դարձնեք, մարդիկ իրենք կցանկանան աշխատել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ