Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիզինգով գյուղտեխնիկա ունենալու համար կբանակցեն Ռոստսելմաշի հետ

Հունվար 26,2017 13:30

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը: Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց, որպեսզի գյուղնախարարը 15-օրյա ժամկետում կազմակերպի Ռուսաստանում եւ այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:

Հարցին, թե Ռոստսելմաշի հետ ե՞րբ է հանդիպում ունենալու, Իգնատի Առաքելյանն ասաց, որ այսօր հանդիպելու են Ռոստսելմաշի հետ, վաղը պաշտոնական հանդիպումներ կունենան մնացած ընկերությունների հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031