Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունվար 26,2017 13:18

Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն, համաձայն որի, տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման բաներ չկրկնվեն աշխարհի ոչ մի անկյունում, որևէ ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների հետ: Սաբադելի քաղաքային իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»:

Փաստաթուղթը հեղինակել է «Ciudadanos» կուսակցությունը՝ բավարարելով Սաբադելի հայ համայնքի համապատասխան հայցը:

Կուսակցության խոսնակ Ադրիան Էրնանդեսը նշել է, որ ողջունում են քաղաքային խորհրդում ներկայացված գործընկեր կուսակցությունների աջակցությունն այս հարցում, քանի որ դա թույլ է տալիս Սաբադելին միանալ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ պաշտոնապես ընդունած և դատապարտած այլ իսպանական քաղաքների ցանկին:

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031