Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում կանխավճարի չափը կնվազեցվի

Հունվար 26,2017 13:14

Կառավարությունը մտադիր է կրկին վերանայել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, նվազեցնել այս ծրագրով ձեռք բերվող բնակարանների համար տրվող հիփոթեքային վարկի կանխավճարի չափը: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարելով քննարկել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը:

«Մասնավորապես, պետք է բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը եւ նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը: Ըստ անհրաժեշտության համապատասխան հարցը պետք է քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031