Հատված ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցազրույցից:
– Պարոն Բագրատյան, այժմ նախընտրական դաշինքների ձևավորման և դիրքորոշումների հստակեցման ակտիվ փուլ է։ Դուք որոշում կայացրե՞լ եք արդեն՝ մասնակցելո՞ւ եք ընտրություններին, ի՞նչ ձևաչափով։
– Մի քանի օր է մնացել, հստակ հայտարարություններ կանենք պայմանավորվածություններ ունենալուց հետո։ Կարող եմ ասել, որ «Ազատություն» կուսակցությունն իր այսօրվա վարչության նիստում ևս մի անգամ որոշել է, և սա երկրորդ անգամ ենք որոշում, իսկ մեր կանոնադրությունն այնպիսին է, որ վարչությունն է նման որոշումներ կայացնում, որ մենք հանդես գալու պարագայում կլինենք կամ միայնակ, կամ դաշինքով։
– Դո՞ւք եք գլխավորելու դաշինքը։
Կարդացեք նաև
– Այո, ես եմ գլխավորելու ցուցակը։
– Դաշինքի մյուս անդամներն ովքե՞ր են։
– Մենք այս պահին զրուցում ենք ևս 3 կուսակցության հետ, տեսնենք՝ ինչ կլինի, և դաշինք ասելով՝ հասկանում ենք նաև քաղաքացիական հասարակության որոշ կառույցների հետ, ինչպես նաև՝ անհատների հետ։
– Կթվարկե՞ք՝ ովքեր են։
– Չեմ թվարկի։
– Խոսակցություններ կան, որ նույն դաշինքում ուժերը միավորելու են Ձեր գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, Խաչատուր Սուքիասյանը, «Ելք» դաշինքը, ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», ինչպես նաև խոսվում է, որ Ձեր դաշինքում ընդգրկվելու են Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը։
– Ես կոնկրետ անունների չեմ անդրադառնա։ Նորից եմ կրկնում՝ աշխատում ենք շատ ուժերի հետ։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում