Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյան. «Հասկանալու համար խառնեց խաղաքարտերը, թե ոչ, նախ պիտի հասկանալ՝ ով է, կամ ովքեր են խաղաքարտեր բաժանողները». «Ժողովուրդ»

Հունվար 26,2017 12:50

Քաղաքական գործընթացներին հնարավոր մասնակցության հետ կապված՝ վերջերս շրջանառվում էր նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի անունը։ Ըստ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների՝ Մանուկյանը ցանկանում է միանալ նոր ստեղծվող «Ծառուկյան» դաշինքին։

– Նման քննարկումներ ունեցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ այլ ներկայացուցիչների հետ, Ծառուկյանի հետ անձամբ խոսե՞լ եք։

– Իհարկե՝ ոչ։

– Ընտրություններին մասնակցելու շուրջ մինչ այժմ ո՞ր ուժերի հետ եք բանակցություններ վարել կամ հանդիպումներ ունեցել։

– Բնականաբար, չեմ ասի։ Բայց իմացեք, որ գիտակցաբար շատ բաներից հրաժարվողը, ավելի շատ կարող է իրեն թույլ տալ։

– Բայց, ամեն դեպքում, բանակցությունները շարունակվո՞ւմ են այլ ուժերի հետ։

– Նախորդ հարցի պատասխանը սպառիչ էր։ Տողատակ կարդացեք…

– Հաշվի առնելով այն տեղեկությունները, թե Հովիկ Աբրահամյանը միանալու է «Ծառուկյան» դաշինքին, կարո՞ղ ենք կարծել, որ վերջինիս վերադարձը խառնեց բոլոր խաղաքարտերը։

– Ձեր հարցում եթե-ներն ու ենթադրությունները չափազանց շատ են։ Ես գուշակություններ չեմ սիրում անել, քաղաքականության մեջ կանխատեսումներն են կարեւոր գործիք։ Իսկ դրա համար ինֆորմացիայի մինիմալ ծավալ է անհրաժեշտ։ Հասկանալու համար խառնեց խաղաքարտերը, թե ոչ, նախ պիտի հասկանալ՝ ով է, կամ ովքեր են խաղաքարտեր բաժանողները։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031